ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ՀՀԿ-ն դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՀՀԿ-ն դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
17.05.2018 | 11:47

Աժ մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը վաղաժամ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին խոսելը։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնում են այն ժամանակ, երբ լինում է քաղաքական ճգնաժամ, երբ կառավարության ծրագիրն ունենում է անհաղթահարելի պրոբլեմներ՝ իր քաղաքականությունն իրականացնելու համար: Մենք բացահայտ հայտարարել ենք, որ մենք արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության գործողություններին»` ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Արտահերթ խորհրդարանական ընտրությունները «Թավշյա հեղափոխության» շրջանում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրային քարտեզի հանգուցալուծումն է։ ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովը կարծում է, որ Փաշինյանի կառավարությունը չի մտածում արտահերթ ընտրությունների մասին․ «Այս պահին մենք տեսնում ենք, որ նույնիսկ կառավարության օրակարգում շտապ ընտրությունների անցկացում, մեկ-երկու ամսվա ընթացքում, չկա, առնվազն ես նման տպավորություն չունեմ»: Թե երբ կանցկացվեն արտահերթ ընտրություններ, այդ հարցին երեկ հստակ պատասխան չտվեց Նիկոլ Փաշինյանը. «Կքննարկենք այդ հարցը, ես կարծում եմ՝ այս տարի»: Առաջիկա շաբաթներին նա ԱԺ պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը, որի հաստատվելու դեպքում խորհրդարանն առնվազն մեկ տարի չի կարող հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից։ Ըստ Սահմանադրության, այդ ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել, եթե վարչապետը հրաժարական տա և խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։


ՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գևորգ Կոստանյանն ընդհանրապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում։ «Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունն այնպիսին է, կլինի ընդդիմություն թե իշխանություն, որ երկուսի գործողությունն էլ բացառապես ուղղված է երկրի բարօրությանը, իմ խորիին համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- ասաց Կոստանյանը:

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ